ԱՄՆ-ը բաց է ՌԴ-ի եւ Ֆրանսիայի հետ քննարկումների համար առ այն, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին և Ադրբեջանին. Դոնֆրիդ
 |news.am|
13:16 - 23 հունիսի, 2022

ԱՄՆ-ը բաց է ՌԴ-ի եւ Ֆրանսիայի հետ քննարկումների համար առ այն, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին և Ադրբեջանին. Դոնֆրիդ |news.am|

news.am: Մենք Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք շարունակել երկխոսությունը և առավել ինտենսիվ դարձնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ ձգտելով համապարփակ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերին: Այս մասին նշել է ԱՄՆ փոխպետքարտուղար Քարին Դոնֆրիդը:

Միացյալ Նահանգները բազմիցս շեշտել է, որ ԼՂ հակամարտությունը չի կարգավորվել, եւ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է հստակեցվի։ Ինչպիսի՞ կարգավիճակը կարող է տեւական խաղաղություն եւ կայունություն ապահովել` երաշխավորելով Լեռնային Ղարաբաղի հայության հիմնարար իրավունքները, եթե Ադրբեջանը ինքնորոշման ցանկացած հնարավորություն բացառում է։

Մենք Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք շարունակել երկխոսությունը և առավել ինտենսիվ դարձնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ ձգտելով համապարփակ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերին։ Այս ջանքերում մենք՝ նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին և Ադրբեջանին։ 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, փաստացի, չի գործում,  Միացյալ Նահանգները ողջունել է ԵՄ միջնորդությունը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում։ Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանի միջնորդության առնչությամբ, որի միջնորդությամբ 2020թ. նոյեմբերի 9-ին հրադադար հաստատվեց, եւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայվեցին։ ԼՂ հակամարտության լուծման եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացներում Ռուսաստանի հետ համագործակցելու հնարավորություններ տեսնու՞մ եք։

Լուծման հասնելու ուղղությամբ առաջընթաց ապահովելու հարցում Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի հետ ցանկացած ձևաչափում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Միացյալ Նահանգները բաց է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ քննարկումների համար առ այն, թե միջազգային հանրությունն ինչպես կարող է լավագույնս օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու հարցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել