Ստոլտենբերգը չի կարողացել երաշխավորել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արագ անդամակցությունը ՆԱՏՕ-ին

 |armenpress.am|
10:38 - 23 հունիսի, 2022

Ստոլտենբերգը չի կարողացել երաշխավորել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արագ անդամակցությունը ՆԱՏՕ-ին |armenpress.am|

armenpress.am:  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի կարող երաշխավորել, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան շուտով դառնան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ:

«Իմ նպատակն առաջվա նման մտահոգությունն է, որպեսզի նրանք (Շվեդիան եւ Ֆինլանդիան) կարողանան անդամակցել (ՆԱՏՕ-ին) ամենամոտ ժամանակներս։ Ես չեմ կարող դա երաշխավորել, բայց ես ասում եմ, որ դա դեռեւս իմ նպատակն է,- ասել է Ստոլտենբերգը հունիսի 22-ին Բրյուսելում կայացած միջոցառմանը, որը կազմակերպել էր ամերիկյան Politico թերթը:

Ինչպես գրում է թերթը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի կորցնում լավատեսությունը ՆԱՏՕ-ին հյուսիսային երկու երկրների անդամակցության առիթով, չնայած Թուրքիայի առարկությանը:

«Դա առաջին անգամը չէ, երբ (ՆԱՏՕ-ի գծով) մեկ կամ մի քանի դաշնակիցներ համաձայն չեն մյուսների հետ»,- հիշեցրել է նա:

ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դեսպանները մայիսի 18-ին Ստոլտենբերգին են հանձնել Հյուսիսատլանտայն դաշինքին իրենց երկրների անդամակցության հայտերը: Թուրքիայի նախագահ Թայիփ էրդողանն այն ժամանակ հայտարարել է, որ Անկարան հավանություն չի տա այդ երկրների ընդունմանը ՆԱՏՕ, քանի դեռ նրանք չեն որոշի իրենց վերաբերմունքը ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ:

Հունիսի 20-ին Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պաշտոնատար անձինք Բրյուսելում անցկացրել են հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ: Ստոլտենբերգն այն համարել է կառուցողական՝ հավելելով, որ Անկարան ունի օրինական անհանգստություններ, որոնք անհրաժեշտ է վերացնել: Թուրքիայում հայտարարել են, որ բանակցությունները կշարունակվեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել