Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 1000-ից
 |news.am|
17:57 - 22 հունիսի, 2022

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 1000-ից |news.am|

news.am: Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 1000-ից, հայտնում է CNN-ը։

Զոհվածների մեծ մասը հայտնաբերվել է Պակտիկա նահանգում՝ Գիյան, Նիկա, Բարմալ եւ Զիրոք շրջաններում, ըստ նահանգի աղետների կառավարման նախարարության տվյալների։

«Միայն Պակտիկա նահանգի Գիյան եւ Բարմալ շրջաններում զոհերի թիվը գերազանցում է 1000-ը, առնվազն 1500 մարդ վիրավորվել է»,- CNN-ին ասել է Պակտիկա նահանգի տեղեկատվության եւ մշակույթի բաժնի ղեկավար Մոհամմադ Ամին Հոզայֆան:

Նրա խոսքով՝ սպասվում է, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ որոնողական աշխատանքները շարունակվում են:

Հարեւան Խոստ նահանգում զոհվել է 25 մարդ, եւս մի քանիսը վիրավորվել են, իսկ 5 մարդ զոհվել է Նանգարհար նահանգում, հայտնում է աղետների կառավարման գործակալությունը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել