Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մեկում  հրդեհ է բռնկվել, ենթադրաբար՝ ԱԹՍ-ների գրոհի պատճառով
17:06 - 22 հունիսի, 2022

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել, ենթադրաբար՝ ԱԹՍ-ների գրոհի պատճառով

Ռուսաստանի Ռոստովի շրջանի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Այն, ենթադրաբար, սկսվել է երկու ԱԹՍ-ների գրոհից հետո։ ՌԴ ԱԻՆ աշխատակիցները մարել են հրդեհը, ձեռնարկության աշխատանքը վերականգնվել է, հայտնում է «Կոմերսանտը»։

«Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհը բռնկվել է ԱԹՍ-ների՝ գործարանի տեխնիկական սարքավորումների վրա հարձակման հետևանքով։ Գործարանի տարածքում երկու անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել», - Տելեգրամում հայտնել է շրջանի ղեկավար Վասիլի Գոլուբևը։

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով տաղական իշխանություններում իր աղբյուրները, հայտնում է, որ ԱԹՍ-ներն ուկրաինական են եղել։ Ուկրաինայի իշխանությունը պաշտոնապես չի հաստատել գործարանին հարվածելու մասին լուրը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել