Մոսկվայում ՌԴ-ի և Թուրքիայի ՊՆ պատվիրակությունների բանակցություններ են տեղի ունեցել

 |factor.am|
14:30 - 22 հունիսի, 2022

Մոսկվայում ՌԴ-ի և Թուրքիայի ՊՆ պատվիրակությունների բանակցություններ են տեղի ունեցել |factor.am|

factor.am: Մոսկվայում կայացած հանդիպմանը Ռուսաստանի և Թուրքիայի Պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները քննարկել են թուրքական առևտրային նավերի անվտանգ ելքը և ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումը։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կողմերը քննարկել են թուրքական առևտրային նավերի անվտանգ ելքը և հացահատիկի արտահանումը ուկրաինական նավահանգիստներից, ինչպես նաև Սև ծովում անվտանգ նավարկություն ապահովելու մոտեցումները»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության կարևորությունը, որը թույլ է տվել թուրքական բեռնատար «Azov Concorde» նավին լքել Մարիուպոլի նավահանգիստը։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել