ԵՄ-ն կոնսենսուսի է հասել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու հարցում. Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ |1lurer.am|
20:59 - 21 հունիսի, 2022

ԵՄ-ն կոնսենսուսի է հասել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու հարցում. Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Կլեման Բոնը՝ գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ Եվրամիության երկրները մտադիր են այս շաբաթ Ուկրաինային տրամադրել դաշինքին միանալու թեկնածուի կարգավիճակ։

ԵՄ անդամ դառնալու հույսը չի կորցնում Վրաստանը: Հազարավոր վրացիներ հավաքվել են երկրի խորհրդարանի մոտ՝ ցույց տալու իրենց պատրաստակամությունը՝ դառնալու եվրոպական ընտանիքի մաս։ Վրաստանը սպասում է Եվրոպական խորհրդի վերջնական որոշմանը մինչև շաբաթվա վերջ, և այս ակցիայով քաղաքացիները որոշել են իրենց հավատարմությունը ցուցաբերել արևմտյան արժեքներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել