Գերմանական հաուբիցներն արդեն ճակատում են․ Ուկրաինայի պաշտպանության նախարար
19:04 - 21 հունիսի, 2022

Գերմանական հաուբիցներն արդեն ճակատում են․ Ուկրաինայի պաշտպանության նախարար

Գերմանական Panzerhaubitze2000 ինքնագնաց հաուբիցներն արդեն ճակատում են։ Այս մասին, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Ուկրաինական հրետանային ընտանիքում հայտնվել են գերմանական Panzerhaubitze2000 հաուբիցներ՝ նախապատրաստված ուկրաինական անձնակազմներով», - նշել է նա։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գերմանացի գործընկերներին՝ աջակցության համար, որի ավելացման հետ շարունակում ենք հույսեր կապել։ Գնահատում եմ իմ գործընկեր, Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինե Լամբրեխտի ջանքերը», - ընդգծել է Ռեզնիկովը։

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել