Ապարանի նոր ոստիկանապետ է նշանակվել Ռաֆայել Պողոսյանը
 |1lurer.am|
11:55 - 21 հունիսի, 2022

Ապարանի նոր ոստիկանապետ է նշանակվել Ռաֆայել Պողոսյանը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ պաշտոնից ազատվել է Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրեպետյանը։

Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Ապարանի նոր ոստիկանապետ է նշանակվել Ռաֆայել Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Ապարան քաղաքում մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանություն էր սկսվել, որի արդյունքում երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել էին, իսկ 5-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել