Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցների գործողության ժամկետը, որոնք Ռուսաստանի դեմ սահմանվել էին Ղրիմի թերակղզու բռնակցման համար։ Պատժամիջոցները գործելու են մինչև 2023 թ-ի հունիսի 23-ը, հայտնում է DW-ն։
Պատժամիջոցների այդ փաթեթում ներառված են ապրանքների ներկրման և արտահանման սահմանափակումներ, եվրոպական ընկերություններին արգելված է զբոսանավեր կառանել Ղրիմի նավահանգիստներում և զբոսաշրջային այլ ծառայություններ մատուցել թերակղզում, ինչպես նաև սարքավորումներ մատակարարել, ներդրումներ կատարել և նավթի ու գազի արդյունահանման գործունեություն իրականացնել։
Ղրիմի և Սևաստոպոլի դեմ տնտեսական պատժամիջոցներն ընունվել են 2014 թ-ի ամռանը։ Եվրամիությունը նշում է, որ նախկինի պես չի ընդունում Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի բռնակցումն ու դատապարտում է այն՝ որպես միջազգային իրավունքի նորմերի խախտում։
Նորա Վանյան
Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
comment.count (0)