Դանիան միացել է ԵՄ պաշտպանական քաղաքականությանը
14:37 - 20 հունիսի, 2022

Դանիան միացել է ԵՄ պաշտպանական քաղաքականությանը

Դանիան միացել է Եվրամիության պաշտպանական քաղաքականությանը։ Այս մասին, ինչպես նշված է ԵՄ դիվանագիտական գերատեսչության կայքում, հայտնել է Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Դանիան միացել է եվրոպական պաշտպանական քաղաքականությանը։ Դանիայի արտգործնախարարը մեզ է փոխանցելու փաստաթուղթն այն մասին, որ դանիացիներն ուզում են Եվրամիության օգնությամբ ավելացնել իրենց պաշտպանական ներուժը», - ասել է Բորելը։

Դանիայում հունիսի 1-ին, հանրաքվե է անցկացվել ԵՄ պաշտպանական հարցերով համագործակցության ծրագրին երկրի մասնակցության մասին։ Դանիացիների երկու երրորդը կողմ է արտահայտվել ծրագրին միանալուն։

Դանիան ԵՄ միակ պետությունն էր, որը չէր մասնակցում Պաշտպանության և անվտանգության ընդհանուր քաղաքականությանը։

Դանիայի համար ԵՄ բացառությունը գործում էր 1993 թ-ից։ Այն նշանակում էր, որ Կոպենհագենը մասնակցում է ԵՄ քաղաքացիական առաքելություններին, բայց՝ ոչ ռազմական։ Բացի այդ, թագավորությունը չէր մասնակցում սպառազինության համատեղ մշակմանը, ռազմական սարքավորումների ձեռքբերմանն ու անվտանգության հարցերի քննարկմանը։

 

Նորա Վանյան

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել