Արցախի նախագահը ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչներին
18:33 - 18 հունիսի, 2022

Արցախի նախագահը ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակությանը` տնօրեն Կարինե Սարգսյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Նշվում է, որ քննարկվել են հիմնադրամի գործունեությանն առնչվող հարցեր։

«Նախագահը բարձր է գնահատել կազմակերպության դերը խոցելի խմբերի հետպատերազմյան հիմնախնդիրները հաղթահարելու գործում»,- ասվում է ԱՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել