Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ գրասենյակների միջև հարաբերությունները կայուն զարգանում են
21:24 - 17 հունիսի, 2022

Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ գրասենյակների միջև հարաբերությունները կայուն զարգանում են

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 17-ին հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Նասրուլլո Ռախմատժոնի հետ, ով Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայերը և տաջիկները հինավուրց ժողովուրդներ են՝ հարուստ պատմությամբ, ավանդույթներով և մշակույթով, ինչն էլ լավ հիմք է երկու երկրների հարաբերությունների և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթակներում զարգացման համար:

Ըստ աղբյուրի՝ Տաջիկստանի ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու համար և ընդգծել, որ սա ևս մեկ լավ առիթ է առնչվելու հայկական մշակույթին և ավանդույթներին։ Նասրուլլո Ռախմատժոնն ընդգծել է, որ երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև հարաբերությունները կայուն զարգանում են։ Հանդիպմանը Տաջիկստանի ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է տաջիկ-աֆղանական սահմանից եկող ահաբեկչական վտանգը և Դուշամբեի քայլերն ընդդեմ այդ մարտահրավերների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել