Զելենսկին ողջունել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ԵՀ-ի որոշումը |1lurer.am|
19:21 - 17 հունիսի, 2022

Զելենսկին ողջունել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ԵՀ-ի որոշումը |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գոհ է Եվրահանձնաժողովի մոտեցումից՝ Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ: Նա շնորհակալություն է հայտնել եվրոպական այդ կառույցի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին և մյուս ներկայացուցիչներին, որոշումն անվանել է պատմական:

Կիևի՝ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը դեռ պետք է միաձայն հաստատվի Եվրամիությունում: Կան ենթադրություններ, որ այն կհաստատվի: Դա են վկայում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների աջակցող հայտարարությունները:

Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինային տրամադրել ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ, քանի որ այժմ այդ երկրի տարածքում ռազմական գործողություններ են ընթանում՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ուկրաինան չէր կարող դառնալ ԵՄ անդամության թեկնածու: Բայց մենք դա անում ենք, քանի որ այնտեղ պատերազմ է ընթանում»,- նրա խոսքերը մեջբերում է BFMTV-ն:

Մակրոնը նշել է, որ Կիևը պետք է երկար ճանապարհ անցնի Եվրամիության լիարժեք անդամ դառնալու համար։

Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ ընդգծել է, որ ամբողջ գործընթացը կիրականացվի՝ «խստորեն հետևելով հրահանգներին»։ Այսօրվա հայտարարությանը կցված են որոշակի պայմաններ՝ մասնավորապես, հետագա իրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների անհրաժեշտությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել