Ուկրաինան զրկվեց «Եվրատեսիլ 2023» մրցույթն անցկացնելու իրավունքից
 |azatutyun.am|
16:16 - 17 հունիսի, 2022

Ուկրաինան զրկվեց «Եվրատեսիլ 2023» մրցույթն անցկացնելու իրավունքից |azatutyun.am|

azatutyun.am: «Եվրատեսիլ 2023» մրցույթը Ուկրաինայի տարածքում անցկացվել չի կարող՝ այդ երկրում ընթացող ռազմական գործողությունների պատճառով, այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել երաժշտական մրցույթի կազմակերպիչ հանդիսացող Հեռարձակողների եվրոպական միությունը (EBU)։

Կառույցը նաև նշել է, որ այս պահին բանակցություններ են ընթանում Մեծ Բրիտանիայի հետ՝ հաջորդ տարվա «Եվրատեսիլն» այդ երկրի տարածքում անցկացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով։

«Խոր ցավով պետք է արձանագրենք, որ համակողմանի վերլուծությունից հետո եկել ենք եզրակացության, որ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մրցույթի անցկացումը [Ուկրաինայում] առկա կանոնների համապատասխան անհնարին է», - նշված է Հեռարձակողների եվրոպական միության հայտարարության մեջ։

Ուկրաինան «Եվրատեսիլ 2023» անցկացնելու իրավունք էր ստացել այս տարվա մայիսին՝ Թուրինում կայացած մրցույթից հետո, որի ընթացքում հաղթող էր ճանաչվել Kalush Orchestra ուկրաինական խումբը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել