Մշակույթի գործիչների բարձրագույն գնահատականը պետք է լինի մշակութային մրցանակների նվաճումը. Դումանյան
 |1lurer.am|
13:53 - 17 հունիսի, 2022

Մշակույթի գործիչների բարձրագույն գնահատականը պետք է լինի մշակութային մրցանակների նվաճումը. Դումանյան |1lurer.am|

1lurer.am: Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ չկան արտիստի ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ: Այս տեսակետը նա հայտնել է Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

«Կարծիքներ կան, որ ժողովրդական արտիստի, վաստակավոր արտիստի համար չկան չափանիշներ: Կարծում եմ՝ ավելորդ դասակարգում է առաջանում, բայց մենք պահպանել ենք, և կարծում եմ՝ կմնա, ասենք՝ մշակույթի վաստակավոր գործիչ, գիտության վաստակավոր գործիչ: Կարծում եմ՝ մշակույթի գործիչների բարձրագույն գնահատականները պետք է լինեն մշակութային մրցանակների նվաճումը. տարբեր համերգներ, փառատոներ, մրցույթներ»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է չեղարկել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի» և «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր կոչումները, որոնք՝ որպես ընդգրկուն եզրույթներ, ներառում են դաշտն ամբողջապես։

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել