armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշեց.
«Մենք ոչ միայն չենք մերժել, այլև մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել էր, թե ադրբեջանական կողմն առաջարկել է անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում, որտեղ կքննարկվեին Հարավային Կովկասում հնարավոր համագործակցության հարցերը, սակայն հայկական կողմը հրաժարվել է։
Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
comment.count (0)