Փաշինյանը բացահայտ հայտարարում է՝ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․ Իշխան Սաղաթելյան |news.am|
09:48 - 17 հունիսի, 2022

Փաշինյանը բացահայտ հայտարարում է՝ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․ Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Այս մասին «Դիմադրություն» շարժման՝ հունիսի 16-ի երթի ավարտին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցանկացած կարգավիճակ, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը, մեզ համար ընդունելի է։ Մարդը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,- ասել է նա։

Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Փաշինյանի հայտարարության պատասխանը հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ասել է, որ Փաշինյանի հետ «ունի պայմանավորվածություն, որ չխոսվի Արցախի կարգավիճակի մասին»։

«Երբ ամիսներ շարունակ ասում էինք, որ Ալիևը և Նիկոլը ունեն պայմանավորվածություն երկիրը կտոր-կտոր հանձնելու, դեռ կային մարդիկ, որոնք ասում էին, թե դա այդպես չէ։ Կարծում եմ՝ գոնե այսօրվանից հետո բոլոր այն մարդիկ, ովքեր, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, դեռ ջրբաժանի այդ հատվածում են, պետք է հասկանան, որ դավաճանի հետ հավասար պատասխանատվություն են կրելու»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ Բաքվում ընթացող «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն հայտարարել է, որ առանց «Զանգեզուրի միջանցքի» բացման շատ դժվար կլինի խոսել խաղաղության մասին։ Նա նշել է՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա Հայաստանի հետ նորմալ համակեցությանն ուղղված Ադրբեջանի բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն։ 

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել