Երկրաշարժ` Բավրայից 14 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
09:26 - 17 հունիսի, 2022

Երկրաշարժ` Բավրայից 14 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում

Երկրաշարժ է տեղի ունեցել Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նշվում է, որ հունիսի 17-ին` տեղական ժամանակով ժամը 05:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:09-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3,6 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան, Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 3-4 բալ, ինչպես նաև Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել