Ռուսաստանում անցկացվում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը
16:19 - 16 հունիսի, 2022

Ռուսաստանում անցկացվում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեկնարկել է Պետերբուրգի 25-րդ միջազգային տնտեսական համաժողովը, պաշտոնական բացումն արել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Մենք մեր համաժողովից ակնկալում ենք բաց և անմիջական երկխոսություն, այն շատ կարևոր է ռուսաստանցի և օտարերկրացի գործընկերների համար», - ասել է նա։

Համաժողովն իր աշխատանքը սկսել է հունիսի 15-ին և կավարտի հունիսի 18-ին։ Ուրբաթ օրը՝ հունիսի 17-ին, լիագումար նիստին ելույթ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Համաժողովի գլխավոր թեման այս տարի հետևյալն է․ «Նոր աշխարհ՝ նոր հնարավորություններ»։ Գործնական ծրագիրը ներառում է մարտահրավերների քննարկում, որոնց բախվել է Ռուսաստանը,  անդրադարձ նոր տնեսական կարգերին և շատ այլ հարցերի։

Կայանալու են միջպետական բիզնես-երկխոսություններ և թեմատիկ բիզնես-նախաճաշներ, գործարար շրջանակների հանդիպումներ։ Նախատեսված են հանդիպումներ Չինաստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Իրանի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։

 

Նորա Վանյան

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել