Ալիևն առաջարկում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների ձևաչափով հանդիպում. Հայաստանը դեմ է
 |hetq.am|
15:18 - 16 հունիսի, 2022

Ալիևն առաջարկում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների ձևաչափով հանդիպում. Հայաստանը դեմ է |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն առաջարկել է անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում, որտեղ կքննարկվեին Հարավային Կովկասում հնարավոր համագործակցության հարցերը, սակայն հայկական կողմը հրաժարվել է։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ նա հայտարարել է Բաքվում ընթացող IX գլոբալ համաժողովի ժամանակ։

«Մենք խորհրդակցել ենք այս հարցով մեր վրացի գործընկերների հետ և Վրաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման կազմակերպմանը Վրաստանում և այդ երկխոսության մեկնարկին։ Ցավոք, Հայաստանը հրաժարվում է, չգիտեմ դրա պատճառները, չեմ կարող գտնել որևէ տրամաբանական բացատրություն»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևի պնդմամբ՝ համանման փորձեր ձեռնարկվել են նաև եվրոպական որոշ ինստիտուտների կողմից։ «Եվ կրկին եղել է հրաժարում։ Եթե Հայաստանը Հարավային Կովկասում չի ցանկանում խաղաղություն, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ է ուզում։ Եթե նրանք ցանկանում են հաջորդ պատերազմը, դա նրանց համար աղետ կլինի, և դա նրանք հստակ հասկանում են։ Եվ ես կարծում, որ Հայաստանում իշխանությունն ու ռևանշիստական ուժերը հստակ հասկանում են, որ դա կլինի պետականության ավարտը։ Այդ իսկ պատճառով ես համարում եմ, որ մենք Հայաստանից պետք է հստակ պատասխան ստանանք, թե ինչպիսինն են նրանք տեսնում Հարավային Կովկասը»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանի ու Վրաստանի կառավարությունների տեսակետները պարզ են, իսկ առանց Հայաստանի երկխոսությունն անհնարին կլինի։

Լուսանկարը՝ armenianweekly.com-ից

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել