Մենք չենք հավաքվել այս հրապարակում առաջնորդներ փնտրելու․ Սաղաթելյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին
 |tert.am|
14:39 - 16 հունիսի, 2022

Մենք չենք հավաքվել այս հրապարակում առաջնորդներ փնտրելու․ Սաղաթելյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Ես հիմա էլ չեմ ասում, որ ես եմ այս շարժման առաջնորդը: Առաջնորդը ինքնահռչակումով կամ նշանակումով չէ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառալով այն հարցին, թե ո՞ր պահին որոշվեց, որ ինքը շարժման առաջնորդն է:

Անդրադառնալով օրեր առաջ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ընդդիմության առաջնորդ Իշխանը Սաղաթելյանն կասի  համաժողովրդական շարժումը ինչ արդյունքներ է տվել, Սաղաթելյանը ասաց․

«Կարծում եմ Սերժ Սարգսյանը շատ հստակ է ասել, այդ հարցին էլ ես հաստակ պատասխանեցի․ մենք չենք հավաքվել այս հրապարակում առաջնորդներ փնտրելու, մենք հավաքվել ենք գաղափարի ու նպատակի շուրջ»։

   

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել