Բայդենը Զելենսկիին ասել է Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին |tert.am|
21:58 - 15 հունիսի, 2022

Բայդենը Զելենսկիին ասել է Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկիին ասել է Կիևին 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։ Նա նշել է, որ Զելենսկու հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը։

Սպիտակ տան հաղորդմամբ Բայդենը վերահաստատել է․ «ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային, քանի որ երկիրը պաշտպանում է իր ժողովրդավարական համակարգը և պահպանում է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

«Այսօր ես նաև հայտարարում եմ հավելյալ 225 միլիոն դոլարի մարդասիրական օգնության մասին՝ Ուկրաինայում մարդկանց օգնելու համար, ներառյալ խմելու ջուր, առաջին անհրաժեշտության դեղեր և դեղամիջոցներ, սնունդ, ապաստան և կանխիկ գումար, որպեսզի ընտանիքները գնեն այն, ինչ իրենց պետք է», - ասել է Բայդենը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել