Մերձդնեստրում իրավիճակը չի խանգարի Մոլդովային անդամակցել ԵՄ-ին. Մակրոն |armenpress.am|
20:59 - 15 հունիսի, 2022

Մերձդնեստրում իրավիճակը չի խանգարի Մոլդովային անդամակցել ԵՄ-ին. Մակրոն |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Մերձդնեստրում ստեղծված իրավիճակը չի կարող խանգարել Մոլդովայի ինտեգրմանը Եվրամիությանը, և դրա կարգավորումը ԵՄ-ին երկրի անդամակցության նախապայման չէ։

«Մեխանիկական գործընթացը սկսելու համար անարդար կլինի ասել, որ այն կարգելափակվի ստեղծված իրավիճակի պատճառով, մենք պետք է միասին լուծում գտնենք, սակայն դա նախապայման չէ մուտքի համար»,- ասել է Մակրոնը Քիշնևում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մերձդնեստրի չլուծված հարցը կարող է խանգարել Մոլդովային անդամակցել ԵՄ-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել