Վրաստանում «Կապիկի ծաղիկ» վիրուսի առաջին դեպքն է գրանցվել |armtimes.com|
19:02 - 15 հունիսի, 2022

Վրաստանում «Կապիկի ծաղիկ» վիրուսի առաջին դեպքն է գրանցվել |armtimes.com|

armtimes.com: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տվյալներով՝ լաբորատոր հետազոտություններով՝ Վրաստանում հաստատվել է «կապիկի ծաղիկ» վիրուսի առաջին դեպքը։

Ըստ կենտրոնի տվյալների՝ պացիենտը վարակվել է Եվրոպայում:

«Հիվանդն ունեցել է վիրուսի թեթև ձև և համապատասխան բուժումից հետո դուրս գրվել բուժհաստատությունից։

Ուսումնասիրվել են նաև շփումները, և ոչ մի դեպքում կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել։

«Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը անհրաժեշտության դեպքում կշարունակի կասկածելի դեպքերի հետաքննությունը»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել