Զուրաբիշվիլին կոչ է անում Թբիլիսիում ցույց անցկացնել ի աջակցություն եվրաինտեգրման
 |azatutyun.am|
14:00 - 15 հունիսի, 2022

Զուրաբիշվիլին կոչ է անում Թբիլիսիում ցույց անցկացնել ի աջակցություն եվրաինտեգրման |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանրությանը կոչ է արել միավորվել և հունիսի 16-ին մայրաքաղաք Թբիլիսիի Ռիկեի հրապարակում անցկացնել ցույց, որով կընդգծվի եվրոպական ինտեգրման ճանապարհով առաջ շարժվելու վճռականությունը:

«Մենք պարտավոր ենք մի կողմ դնել բոլոր տեսակի տարաձայնությունները, հակադիր կարգախոսները և առճակատումը: Խնդրում եմ Եվրամիության դեսպանին և մյուս դեսպաններին միանալ մեր ակցիային, որը կանցնի առանց բարձրախոսների», - ասել է Զուրաբիշվիլին:

Նրա համոզմամբ՝ այսօրինակ ակցիան պարտադիր է Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածության կարգավիճակ շնորհելու հարցով Բրյուսելում կայանալիք քննարկումներից առաջ:

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել