Լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա․ Սանոսյանն անդրադարձավ Վերին Լարսի իրավիճակին
12:57 - 15 հունիսի, 2022

Լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա․ Սանոսյանն անդրադարձավ Վերին Լարսի իրավիճակին

Ազգային ժողովում՝ 2021 թ․-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախաիրար Գնել Սանոսյանին, ասաց՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Վերին Լարսի մաքսակետում հազարավոր հայկական մեքենաներ են կուտակված։ Պատգամավորը նախարարից խնդրեց մեկնաբանել այս լուրերը և տեղեկացնել, թե որքան կտևի իրավիճակը։ 

Գնել Սանոսյանն էլ ասաց՝ բոլորովին վերջերս էկոնոմիկայի նախարարը, ՏԿԵ նախարարի տեղակալը և ՊԵԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են ռուսական և վրացական կողմի գործընկերների հետ և քննարկումներ են ունեցել իրավիճակը բարելավելու ուղղությամբ․ 

«Կարծես հետևյալ պայմանավորվածությունն ունեն։ Մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որը օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, նաև որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների համար։ Ընդ որում, արտոնությունը շատ ավելի մեծ է ԵԱՏՄ երկրների համար, մասնավորապես մեզ համար, բայց այնտեղ մեկ հերթի որոշակի խնդիր կա։ Մեքենաների քանակը հիմա բավական մեղմվել է։ Մենք խնդիր ունենք ժամանակի, նաև Ռուսաստանից դեպի Վրաստան անցնելու ուղղությամբ, որտեղ գրեթե խնդիր չկա։ Լավագույն դեպքում մեկ օր են մեքենաները այնտեղ մնում, իսկ այս ուղղությամբ մեքենաների քանակը 400-500-ի սահմաններում է, այսինքն՝ այնքան մեծ չի։ Կարծում եմ՝ նշված հազարավոր  մեքենաները ամբողջ Վրաստանում բոլոր երկրների մեքենաների մասին է, ոչ թե մեր»,-ասաց Սանոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել