Պավել Չեպլակը Մհեր Գրիգորյանին է ներկայացրել ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված լեհական ընկերությունների հնարավոր առաջիկա ծրագրերը
18:25 - 14 հունիսի, 2022

Պավել Չեպլակը Մհեր Գրիգորյանին է ներկայացրել ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված լեհական ընկերությունների հնարավոր առաջիկա ծրագրերը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ընդգծվել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման առկա ներուժը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում ներդրումների իրականացմամբ հետաքրքրված լեհական կազմակերպությունների կողմից հնարավոր առաջիկա ծրագրերը:

Փոխվարչապետը մասնավորապես նշել է կապիտալ շուկայի զարգացման գործում համագործակցության կարևորությունը:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև այս տարի նախատեսված հայ-լեհական միջկառավարական նիստի կազմակերպմանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել