ԵՄ-ն SWIFT-ից անջատում է «Սբերբանկ»-ը, «Ռոսսելխոզբանկ»-ը և Մոսկովյան վարկային բանկը
 |azatutyun.am|
10:40 - 14 հունիսի, 2022

ԵՄ-ն SWIFT-ից անջատում է «Սբերբանկ»-ը, «Ռոսսելխոզբանկ»-ը և Մոսկովյան վարկային բանկը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօրվանից Եվրամիությունը ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում SWIFT միջբանկային համակարգից անջատում է ռուսական խոշորագույն «Սբերբանկ» դրամատունը, ինչպես նաև «Ռոսսելխոզբանկ»-ը և Մոսկովյան վարկային բանկը։

Պատժամիջոցները համաձայնեցվել են մայիսի վերջին՝ եվրոպացի առաջնորդների երկարատև և ինտենսիվ խորհրդակցություններից հետո։ Մի քանի օր անց սահմանափակումների մեծ մասն ուժի մեջ է մտել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել