Սպիտակ տունը հաստատել է՝ Բայդենը կառաջադրվի 2024-ի նախագահական ընտրություններում
 |tert.am|
09:52 - 14 հունիսի, 2022

Սպիտակ տունը հաստատել է՝ Բայդենը կառաջադրվի 2024-ի նախագահական ընտրություններում |tert.am|

tert.am: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հերքել է մտահոգություններն առ այն, որ նախագահ Ջո Բայդենի տարիքը կամ դիմացկունությունը կարող են մարտահրավեր հանդիսանալ նրա վերընտրման համար՝ ասելով. «Օ՜, Աստված իմ, նա Միացյալ Նահանգների նախագահն է, գիտե՞ք՝ ես նույնիսկ չեմ հասցնում հետևել նրան»:

«Մենք հենց նոր վերադարձանք Նյու Մեքսիկոյից, նոր վերադարձանք Կալիֆոռնիայից... պարզապես նայեք նրա աշխատանքին և տեսեք, թե... ինչպես է նա մատուցում ամերիկյան հանրությանը»,- շարունակել է կինը:

Ժան Պիերը հերքել է New York Times-ի հոդվածը, որում ԱՄՆ նախկին ղեկավար Բարաք Օբամայի նախկին գլխավոր ստրատեգ և CNN-ի քաղաքական մեկնաբան Դեյվիդ Աքսելռոդը Բայդենի տարիքն անվանել է «գլխավոր խնդիր» վերընտրվելու համար: Սպիտակ տան մամուլի քարտուղարը այդ տեսակետը «կեղծիք է» որակել:

Կարին Ժան Պիերը նաև հաստատել է, որ Բայդենը մտադիր է երկրորդ անգամ առաջադրվել 2024 թվականին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել