Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնվել է և հանձնվել շահագործման․ Քաղաքապետարան
23:16 - 13 հունիսի, 2022

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնվել է և հանձնվել շահագործման․ Քաղաքապետարան

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և այսօր արդեն հանձնված է շահագործման:

Այս մասին հայտնում է Երերանի քաղաքապետարանը։

Պաշտոնական հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ներկայացնում ենք ստորեւ․

«Հարգելի քաղաքացիներ,

ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և այսօր արդեն հանձնված է շահագործման: Երթևեկությունը կիրականացվի երեք ուղեգծով՝ երկու լիարժեք ուղեգիծ Դալմա Գարդեն Մոլից դեպի ՄՀՀ և մեկը՝ ՄՀՀ-ից դեպի Դալմա Գարդեն Մոլ: Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել ամրաշինական միջոցառումներ՝ ապագայում համանման իրավիճակներից խուսափելու նպատակով: Միաժամանակ, տեղեկացնենք նաև, որ այս պահից սկսած հանրային տրանսպորտն աշխատելու է սովորական երթուղիներով:

Եվս մեկ անգամ հայցում ենք մեր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար»։

Հիշեցնենք՝ ճանապարհատվածի փլուզման հետեւանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ էր մայիսի 20-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել