N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն
21:06 - 13 հունիսի, 2022

N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն

N զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 13-ին անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ներկայացվել պաշտպանական մարտի նախապատրաստման և վարման ընթացքը, գործողությունների հաջորդականությունը:

Ըստ աղբյուրի՝ զորամիավորման ղեկավար կազմը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստությունը և ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել