Կարևորվել է հասարակական ու պետական կառույցների համագործակցությունը. Արցախի նախագահը հանդիպել է հասարակական գործիչների հետ
20:04 - 13 հունիսի, 2022

Կարևորվել է հասարակական ու պետական կառույցների համագործակցությունը. Արցախի նախագահը հանդիպել է հասարակական գործիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին հանդիպել է մի խումբ հանրային գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Օրակարգում հանրային խորհրդի ձևավորմանն առնչվող հարցեր էին: Քննարկման մասնակիցները ընդգծել են Արցախի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու հարցում հասարակական ու պետական կառույցների միջև համագործակցության կարևորությունը և հանրային խորհրդի` որպես նման համագործակցության հնարավոր արդյունավետ հարթակի դերը:

Հանդիպմանը մասնակցել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել