Սերբիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բելգրադը Մոսկվային դեմ չի գնա
 |shantnews.am|
17:33 - 13 հունիսի, 2022

Սերբիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բելգրադը Մոսկվային դեմ չի գնա |shantnews.am|

shantnews.am: Սերբիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Սելակովիչը Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի այցի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Բելգրադը քայլեր չի ձեռնարկի Մոսկվայի դեմ։

Շալենբերգը երկուշաբթի օրը աշխատանքային այցով ժամանել է Բելգրադ՝ արտգործնախարար, վարչապետ Անա Բռնաբիչի և նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպման համար։

«Ուկրաինական ճգնաժամի առաջին իսկ օրվանից Սերբիան որդեգրեց հստակ դիրքորոշում՝ դատապարտեց Ռուսաստանի Դաշնության գործողությունները Ուկրաինայի նկատմամբ և հայտարարեց, որ հաստատապես հավատարիմ է միջազգային իրավունքի և հարաբերությունների հիմնական սկզբունքի պահպանմանը»,-ասել է Սելակովիչը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև զինված հակամարտությունը «եղբայրների պատերազմ է»: Նրանց հետ սերբերն ունեն ընդհանուր արմատներ, մշակույթ, և յուրաքանչյուր զոհ իրենց համար ողբերգություն է։

«Սակայն պետք չէ սպասել, որ Սերբիան կգործի իր տարածքային ամբողջականությունը հարգող մեկի դեմ, որը ՄԱԿ-ի համակարգում պաշտպանում է նրան տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա հարձակումներից»,- ընդգծել է Սերբիայի ԱԳՆ ղեկավարը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել