Հունիսի 6-12-ը հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, առողջացել 47 քաղաքացի
12:43 - 13 հունիսի, 2022

Հունիսի 6-12-ը հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, առողջացել 47 քաղաքացի

Հունիսի 6-ից հունիսի 12-ը  հանրապետությունում կատարվել է 10 782 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք, առողջացել է 47 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել․ հայտնում են ԱՆ-ից։ 

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 044 դեպք, որոնցից 412 668-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 67 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8625 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 120 713 թեստավորում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել