Ֆինլանդիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի․ նախագահ Սաուլի Նիինիստյո

 |armenpress.am|
12:30 - 13 հունիսի, 2022

Ֆինլանդիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի․ նախագահ Սաուլի Նիինիստյո |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն լրագրողներին հայտարարել է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին չի անդամակցի առանց Շվեդիայի: «Երբ ես վերջին անգամ այցելեցի Շվեդիա, ես շատ հստակ հասկանալ տվեցի դա»,-ասել է Նիինիստյոն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ Հելսինկիում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Նախագահը պարզաբանել է. «Շվեդիայում ասում են, որ ֆիննական հարցը մեր գործն է, եւ հենց նույնպիսին է շվեդական հարցը՝ դա մեր գործն է, իսկ դա նշանակում է, որ մենք առաջ ենք ընթանում ձեռք ձեռքի տված»: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության դեմ Թուրքիայի առարկություններն իր համար անսպասելի են դարձել: «Ես զարմացած եմ Թուրքիայի դիրքորոշմամբ, սակայն մենք պետք է լրջորեն վերաբերվենք այն թեմաներին, որոնց կապակցությամբ նա անհանգստություն է հայտնում»,-ասել է Ֆինլանդիայի ղեկավարը, հույս հայտնելով, որ «կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին կբավարարի»:

Ստոլտենբերգն իր հերթին, խոսելով Թուրքիայի պահանջների մասին, հայտարարել է. «Դրանք օրինական կասկածներ են, խոսքը ահաբեկչության մասին է, խոսքը զենքի արտահանման մասին է»: Նրա խոսքով՝ հարկ է «հիշել եւ հասկանալ, որ ՆԱՏՕ-ի ոչ մի դաշնակից չի տուժել այն մեծ քանակությամբ ահաբեկչական հարձակումներից, որքան Թուրքիան»:

Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտեր են ներկայացրել մայիսի 18-ին: Սակայն Թուրքիան ներկայում այդ հարտերի քննարկումն արգելափակում է: Անկարան մի շարք պահանջներ ունի սկանդինավյան երկրների նկատմամբ. մասնավորապես, նա նրանց մեղադրում է քրդական խմբավորումներին աջակցելու մեջ, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել