ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի մտավախություններն արդարացված են․ Ստոլտենբերգ
19:00 - 12 հունիսի, 2022

ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի մտավախություններն արդարացված են․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հեռանկարի առնչությամբ Թուրքիայի անհանգստությունն անվտանգության հարցերի շուրջ արդարացված է։ Այսպիսի հայտարարություն է արել այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ, հայտնում է DW-ն։

ՆԱՏՕ-ի ոչ մի այլ երկիր նման քանակությամբ ահաբեկչական գրոհների չի ենթարկվել, որքան Թուրքիան։ Ադ պատճառով էլ Անկարայի մտավախություններին պետք է լուրջ մոտենալ, ընդգծել է Ստոլտենբերգը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ հանդիպման ժամանակ։

Վաղը՝ հունիսի 13-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Շվեդիայում բանակցություններ կանցկացնի նաև այդ երկրի վարչապետ Մագդալենա Անդերսոնի և նրա գլխավորած կառավարության անդամների հետ։

Ֆինլանդիան ու Շվեդիան հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին՝ ուկրաինական պատերազմի ֆոնին։ Այս երկրների անդամակցության համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր 30 անդամների համաձայնությունը։ Սակայն Անկարան մին օրս կողմ չի արտահայտվում այդ նախաձեռնությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դա հիմնավորում է այն «քրդերի հարցում Ֆինլանդիայի և Շվեդիայի հստակ դիրքորոշման բացակայությամբ», որոնց Թուրքիայում համարում են ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչ։

Բացի այդ, Անկարային դուր չի գալիս, որ 2019 թ-ին Ստոկհոլմն ու Հելսինկին այդ երկրին զենքի մատակարարման էմբարգո են սահմանել։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել