Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով հոսպիտալացվել է 819 մարդ

 |armenpress.am|
16:54 - 12 հունիսի, 2022

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով հոսպիտալացվել է 819 մարդ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացումների թիվը մեկ օրում կազմել է 819, ինչը 39,8 տոկոսով պակաս է նախորդ օրվա ցուցանիշից: Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել են Վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հոսպիտալացումների թիվը նվազել է 63 տարածաշրջաններում, աճել ՝ 12-ում:  Իրավիճակը մնացել է անփոփոխ 10 սուբյեկտներում։ Մեկ օր առաջ արձանագրվել է հոսպիտալացման 1 362 դեպք։

Կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 3 403-ով՝ հասնելով 18 մլն 376 հազար 587-ի։ Վարակվածների թվի աճը կ հարաբերական արտահայտությամբ ազմել է 0,02 տոկոս։

Մահվան ելքերի թիվը մեկ օրում աճել է 65-ով՝ հասնելով 380  հազար 20-ի։ Մեկ օր առաջ գրանցվել է 72 մահվան դեպք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել