Մարտակերտում վթարվել է խողովակաշարը. իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ
16:27 - 12 հունիսի, 2022

Մարտակերտում վթարվել է խողովակաշարը. իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ

Արցախի Մարտակերտ քաղաքում հունիսի 11-ի ժամը 19:00-ի սահմաններում վթարվել է ջրամատակարարման ներքին ցանցի 225 մմ խողովակը, ինչի հետևանքով խաթարվել է քաղաքի կանոնավոր ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Ջրամատակարարում» ՓԲԸ-ից։

Ընկերության մասնագետներն անհրաժեշտ գործիքակազմով մեկնել են դեպքի վայր. իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ Մարտակերտում ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել