ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Եվրահանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի հաջորդ շաբաթ |armenpress.am|
18:50 - 11 հունիսի, 2022

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Եվրահանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի հաջորդ շաբաթ |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովը մինչև հաջորդ շաբաթվա վերջում կհստակեցնի  այն, թե արդյոք Ուկրաինան պետք է լինի ԵՄ անդամակցության թեկնածու:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ավելի վաղ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել էր Ուկրաինա՝ քննարկելու ԵՄ-ին անդամակցելու Կիևի դիմումը։

«Ինչպես գիտեք, հանձնաժողովը ներկայումս պատրաստում է, այսպես կոչված, փորձագիտական եզրակացության առաջարկությունները ԵՄ անդամ երկրների համար, մենք օր ու գիշեր աշխատում ենք այդ գնահատման վրա: Այսպիսով, այսօրվա քննարկումները մեզ թույլ կտան ավարտին հասցնել մեր գնահատականը մինչև հաջորդ շաբաթվա վերջ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել