ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել COVID-19 թեստ ներկայացնելու պահանջը

 |armenpress.am|
20:53 - 10 հունիսի, 2022

ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել COVID-19 թեստ ներկայացնելու պահանջը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել զբոսաշրջիկների կողմից COVID-19 թեստ ներկայացնելու պահանջը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի օգնական Քևին Մունյոսը։

Մունյոսը նշել է, որ պատվաստանյութերի եւ բուժման մեթոդների վերաբերյալ նախագահի աշխատանքը կարեւոր նշանակություն ունի ոլորտի զարգացման համար, եւ որ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները մոնիթորինգ կիրականացնեն գիտական տվյալների հիման վրա եւ շրջանառվող տարբերակների համատեքստում:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել