1550 ԱՄՆ դոլարի դիմաց հայտնել է ռազմական բնույթի տեղեկություններ․ Արցախի ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության ևս մեկ դեպք
19:20 - 10 հունիսի, 2022

1550 ԱՄՆ դոլարի դիմաց հայտնել է ռազմական բնույթի տեղեկություններ․ Արցախի ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության ևս մեկ դեպք

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք։ 

Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ԱՀ քաղաքացի Լ․Գ․-ն, հանդիսանալով զինծառայող, 2021թ հունվար-փետրվար ամիսներին ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող հայ աղջկա տվյալներով գրանցված օգտահաշվի հետ, ինչից հետո որոշակի ժամանակահատված նրա հետ շփվելուց հետո, վերջինիս կողմից բանկային փոխանցման միջոցով ստացել է 150 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նրան է հայտնել ռազմական բնույթի որոշակի տեղեկություններ։ 

Նշված աղջկա միջնորդությամբ՝ 2021թ․ փետրվար ամսից շարունակել է շփումը օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ, 2021 թ․ մարտ ամսից մինչև 2022թ․ մայիս ամիսը հավաքել և նրան է փոխանցել պետական և ռազմական գաղտնիք կազմող տեղեկություններ, մասնավորապես՝ զորակոչի, զրահատեխնիկայի, մարտական դիրքերի, զորամասերի տեղակայման, ինչպես նաև Արցախում տեղակայվախ խաղաղապահ ուժերի վերաբերյալ, ինչի դիմաց ստացել է ևս 1400 ԱՄՆ դոլար։ 

Լ․Գ․-ն օտարերկրյա հատուկ հատուկ ծառայության ներկայացուցիչների կողմից ընդհանուր առմամբ վարձատրվել է 1550 ԱՄՆ դոլարով։ 

Մանրամասները՝ տեսանյութում․

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել