Սահամազանման գործընթացի մեջ բոլորն իրենց բաժինն ունեն, բացի մեզնից ու ժողովրդից. Իշխան Սաղաթելյան |news.am|
12:04 - 10 հունիսի, 2022

Սահամազանման գործընթացի մեջ բոլորն իրենց բաժինն ունեն, բացի մեզնից ու ժողովրդից. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Այս իշխանությունները որեւէ տեղ եւ որեւէ կերպ չեն կարողանում պատշաճ ներկայացնել մեր պետության ու ժողովրդի շահերը, այդ թվում ՀԱՊԿ-ում: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Թե պատերազմի ընթացքում, թե պատերազմից հետո, երբ Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք, մենք մինչեւ այսօր պատշաճ բացատրություն չունենք՝ արդյոք ՀՀ իշխանությունները դիմել են ՀԱՊԿ-ին, արդյոք ճիշտ դիմել են  ճիշտ հոդվածներով եւ կարգով եւ ինչ պատասխան են ստացել: Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ սրանք իշխանության գալուց ինչ վարքագիծ ու դիրքորոշում ունեին ՀԱՊԿ-ի նկատմամբ, իսկ իշխանության գալուց հետո ինչ գործողություն սկսվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ: Այս իշխանությունները այդ մեղադրանքով նաեւ ՀԱՊԿ-ի վարկաբեկման գործընթաց սկսեցին: Սա է իրենց դեմքը, իրենց աշխատանքը, որ բոլորին հայտնի է»,-ասաց նա:

Անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք գտնում ենք, որ  ուժի սպառնալիքի ներքո սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել: Այդ աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ Ադրբեջանի զորքերը դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ուժի սպառնալիքի տակ իրականացվող խաղաղության գործընթաց չի կարող լինել եւ դա անընդունելի է: Բայց քանի որ ՀՀ-ում չկա իշխանություն, որ կարող է պաշտպանել մեր պետության ու ժողովրդի շահերը, ունենք այն, ինչ ունենք»:

Նա հիշեցրեց, որ սկզբնական շրջանում խոսվում էր 1920-կանների քարտեզների մասին, հետո դա փոխվեց, վերջին շրջանում խոսվում է 1970-ականների քարտեզների մասին. «Կան իրար հակասող հայտարարություններ: Ամբողջ խնդիրն այն է, որ ժողովրդի թիկունքում տեղի է ունենում գործընթաց: Երեկ խոսվեց նաեւ ճանապարհների ապաշրջափակման մասին, կան արդեն վերջնական համաձայնություններ: Լավ, ինչի՞ մասին է խոսքը, մեր ժողովուրդը կարո՞ղ է հասկանալ, թե փակ դռների հետեւում սրանք ինչի շուրջ են բանակցում: Երբ չկան կարմիր գծեր եւ տեղի են ունենում բանակցություններ:  Այս գործընթացի մեջ բոլորն իրենց բաժինն ունեն, բացի մեզնից ու ժողովրդից»,-ասաց Սաղաթելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել