«Կա քաղաքական ճգնաժամ, որը «Դիմադրության» շարժումը հանգուցալուծելու է». երթը շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ |news.am|
11:19 - 10 հունիսի, 2022

«Կա քաղաքական ճգնաժամ, որը «Դիմադրության» շարժումը հանգուցալուծելու է». երթը շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ |news.am|

news.am: Այսօր մենք Բաղրամյան պողոտայում հնչեցրեցինք մեր կարեւոր ուղերձը. հիմա թե Բաղրամյան 26-ում ընդունելություն կանի, ընթրիք կտա, մի երկու մեդալ էլ կբաժանի, բայց ցանկացած պատվիրակությունհասկանում է, որ Հայաստանում իրավիճակը փոխվել է. այս մարդկանց հետ չի կարելի երկարատեւ պագա պլանավորել, նախատեսել: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այս երկրում իրավիճակ է փոխվել, կա քաղաքական ճգնաժամ, այդ ճգնաժամը «Դիմադրության» շարժումը հանգուցալուծելու է: Հիմա շարժվում ենք Ֆրանսիայի հրապարակ»,-հայտարարեց նա:

Դրանից հետո «Դիմադրություն» շարժման երթը Բաղրամյան պողոտայից շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ:

Նշենք, որ այս պահին Բաղրամյան 26-ում տեղի է ունենում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորրհդի նիստը, իսկ «Դիմադրություն» շարժումը երթով հասել է Բաղրամյան պողոտա, սակայն չի կարողանում մոտենալ Բաղրամյան 26 շենքով, քանի որ ոստիկանները մի քանի շղթա կազմած փակել են այն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել