Վրաստանի տարածքով այլ երկրներ բեռ փոխադրող բեռնատարների համար վճարը բարձրանում է  |aliq.ge|
13:51 - 09 հունիսի, 2022

Վրաստանի տարածքով այլ երկրներ բեռ փոխադրող բեռնատարների համար վճարը բարձրանում է |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի տարածքով այլ երկրներ բեռ փոխադրող բեռնատարների համար վճարը բարձրանում է 75 տոկոսով։

Կառավարության հունիսի 7-ին ընդունած որոշման համաձայն՝ տարանցիկ բեռնատարների վճարը հունիսի 20-ից կդառնա 350 լարի (մոտ 118 դոլար)։ Մինչ այդ այն կազմում էր 200 լարի (մոտ 67 դոլար)։ Ըստ այդմ՝ վճարն ավելացել է 150 լարիով (մոտ 50 դոլար)։

Նշենք, որ Վրաստանի պետական ճանապարհների օգտագործման վճարը պարտադիր է արտերկրում գրանցված, արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստանի տարածքով այլ երկիր բեռ փոխադրող բեռանատարների համար։

Ամեն օր Վրաստանով անցնում է ավելի քան 900 տարանցիկ բեռնատար։ 2021 թվականի ընթացքում վրացական միջանցքով ընդհանուր առմամբ օգտվել է 332 000 բեռանատար, արդյունքում պետբյուջե մուտքագրվել է 66,4 մլն լարի (մոտ 22.5 մլն դոլար):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել