ԶՈՒ ԳՇ պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ կառավարությունը հավանություն տվեց նախագծին
12:10 - 09 հունիսի, 2022

ԶՈՒ ԳՇ պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Կառավարությանն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց «Պաշտպանության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագծի քննարկման ընթացքում ասաց՝ օրենքում նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորաավաքի ոլորտում իրավասությունները, Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են ՀՀ պաշտպանության պլանում։ Խմբագրվում և հստակեցվում են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը․

«Զինված ուժերի ապահովումների գործընթացում Պաշտպանության նախարարությանն են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, Զինված ուժերի կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը։ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն, չի հանդիսանալու պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես նաև այդ կապակցությամբ համապատասխան առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում նաև պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում»,-ասաց Պապիկյանը։ 

Նա  նաև նշեց՝  2020 թ․-ին հայտարարված զորահավաքային զորակոչի վերլուծության արդյունքներով ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը։

Փաշինյանն էլ նկատեց՝ նախագծում ամենակարևոր և առանցքային դրույթները երկուսն են․ «Այն Գլխավոր  շտաբի պետը դառնում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, և երկրորդը, որ գնումների ամբողջ համակաարգը իրականացվում է Պաշպանության նախարարության կողմից, այսինքն՝ Գլխավոր շատբը գնումներով չի զբաղվում, Գլխավոր շտաբը զբաղվում է բացառապես իր գործառույթներով, նկատի ուենմ՝ Զինված ուժերի նախատեսված գործառույթներով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել