Սերգեյ Լավրովը հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:31 - 09 հունիսի, 2022

Սերգեյ Լավրովը հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հիշեցնենք՝ Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով երեկ է ժամանել Երևան։

Նախատեսվում է, որ հունիսի 9-ին տեղի կունենան Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, բացի այդ՝ հանդիպումներ տեղի կունենան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, իսկ հունիսի 1-ին նա կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել