Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
16:19 - 08 հունիսի, 2022

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 8-ին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում կարեւորել է Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահի պաշտոնական այցը Հայաստան եւ գնահատել կառույցի հետ արդյունավետ համագործակցությունը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Հանդիպմանը ներկա են եղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենղինին: Ռուբեն Ռուբինյանի խոսքով` Հայաստանի իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ Թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:

Այս հարցում փոխխոսնակն ընդգծել է հանձնաժողովի աջակցության անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նորաստեղծ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին: Վենետիկի հանձնաժողովի նախագահը կարեւորել է արգասաբեր համագործակցությունը Հայաստանի հետ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել