Երևանի դպրոցներից մեկի նախկին տնօրենը զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու և մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունքից. Անդրեասյան
12:15 - 08 հունիսի, 2022

Երևանի դպրոցներից մեկի նախկին տնօրենը զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու և մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունքից. Անդրեասյան

Նախորդ տարի աշնանը մեծ աղմուկ հանեց Երևանի դպրոցներից մեկում ուսուցչից աշխատանքի ընդունվելու համար գումար պահանջելու և այնուհետև պարբերաբար վճարումներ ստանալու հանգամանքները նշող ձայնագրությունը։ Ձայնագրության հիման վրա հիմա արդեն նախկին տնօրենը նախարարության կողմից զրկվեց հավաստագրից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
 
«Արդեն ստացել ենք դատավճիռը, որով նախկին տնօրենը զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու և մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունքից։ Միջադեպի մյուս մասնակիցների մասով նույնպես կայացված են համապատասխան վճիռներ։
 
Գիտեմ, որ նման դեպքերի մասին ներքին խոսակցություններ լինում են, բայց շատերը խուսափում են բարձրաձայնել։ Կարծում եմ՝ այս դեպքը ցույց է տալիս, որ բարձրաձայնել պետք է, և որ դա կունենա հետևանք։
 
Որ ամենակարևորն է՝ հուսամ, այս նախադեպը կկանխի համակարգում նման երևույթները։
Կրթությունը չպիտի լինի կեղծիքի տեղ»,- գրել է Անդրեասյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել