ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպեց Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ |armenpress.am|
10:22 - 08 հունիսի, 2022

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպեց Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հունիսի 7-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի հետ։

ՍԴ նախագահը նախևառաջ ջերմորեն ողջունեց Կլեր Բազի Մալորիին և շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և Հայաստանի Հանրապետություն այց կատարելու համար։ « Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել ձեզ Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Բավական բարդ ժամանակներ է ապրում Եվրոպա մայրցամաքը, և հուսով եմ ձեր աջակցությամբ կկարողանանք հաղթահարել այդ խնդիրները։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ շատ ենք կարևորում Եվրոպայի խորհրդի հետ մեր համագործակցությունը, շատ կարևորում Վենետիկի հանձնաժողովի հետ մեր համագործակցությունը։ Մենք վաղեմի ավանդույթներ ունենք համագործակցության, տասնամյակներ են արդեն։ Հուսով եմ, որ ձեր նախագահության օրոք ոչ միայն կամրապնդվեն այդ կապերը, այլ նաև նոր լիցք կհաղորդվի այդ հարաբերություններին»,- ասաց Դիլանյանը` ևս մեկ անգամ ողջունելով Մալորիին։

Վենետիկի հանձնաժողովի նախագահը իր հերթին ասաց, որ շատ ուրախ է լինել Հայաստանում, նա կարևորեց հանդիպումը հատկապես կորոնավիրուսային համավարակից հետո և հարաբերությունների թարմացումը ԵԽ անդամ պետության հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել