Շվեդիայի խորհրդարանում չի հաջողվել անվստահություն հայտնել արդարադատության նախարարին
19:03 - 07 հունիսի, 2022

Շվեդիայի խորհրդարանում չի հաջողվել անվստահություն հայտնել արդարադատության նախարարին

Շվեդիայի կառավարությունը կարողացել է խուսափել խորհրդարանի կողմից անվտսահություն հայտնելուց, գրում է Reuters-ը։

Շնորհիվ այն բանի, որ խորհրդարանի անկախ, իրանաքրդական ծագման պատգամավոր Ամինե Կակաբավեն ձեռնպահ է մնացել քվեարկությունից, խորհրդարանը չի կարողացել անվստահություն հայտնել երկրի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնին։ Քվեարկություն նախաձեռնելու պատճառը հանցավորության աճն էր։

Առանց Կակաբավեի քվեի՝ նախարարին անվստահություն հայտնելուն կողմ է արտահայատվել խորհրդարանի 174 պատգամավոր, սակայն որոշման կայացման համար անհրաժեշտ էր 175 ձայն։

Ավելի վաղ երկրի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել էր, որ իր կառավարությունը հրաժարական կտա, եթե խորհրդարանը նախարարին անվստահություն հայտնի։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել